Գաղտնիության քաղաքականություն
Այս Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2024 թվականի հունիսի 8-ին:
«ՏՈՒՆ» Սոցիալական, Բարեգործական և Զարգացման Հիմնադրամը (այսուհետ՝ «Հիմնադրամ») պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը եւ անվտանգությունը:Այս Գաղտնիության քաղաքականությունը ձեզ տեղեկացնում է, թե ինչ անձնական տեղեկություններ է հավաքում Հիմնադրամը ձեզնից https://tun.foundation (այսուհետ՝ «Կայք») հասանելի վեբ կայքի միջոցով եւ բացատրում, թե ինչպես է Հիմնադրամը օգտագործում այս տեղեկատվությունը:
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթուղթը, նախքան Կայքը օգտագործելը, որպեսզի տեղեկանաք, թե ինչ կերպ ձեր անձնական տվյալները կարող են մշակվել: Այս Գաղտնիության քաղաքականությունը պետք է ընթերցել Կայքի պայմանների և դրույթների հետ միասին (այսուհետ՝ «Պայմաններ»): Ձեր անձնական տվյալները Կայքին տրամադրելով, դուք ազատորեն համաձայնում եք դրանց մշակմանը՝ սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին համապատասխան (այդ թվում' ժամանակ առ ժամանակ փոփոխված):
18 ՏԱՐԵԿԱՆԻՑ ՑԱԾՐ ԱՆՁԱՆՑ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ո՞վ է մշակում ձեր անձնական տվյալները
Ձեր անձնական տվյալները, որոնք հավաքվում են Կայքի միջոցով, կվերահսկվեն և կմշակվեն Հիմնադրամի կողմից, որը ոչ առևտրային կազմակերպություն է, գրանցված և գործող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Երբ դուք Հիմնադրամին տրամադրում եք անձնական տվյալներ, այդ տվյալները կմշակվեն այս Գաղտնիության քաղաքականությանը և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Միևնույն ժամանակ, կենտրոնանալով ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման վրա, Հիմնադրամը նաև հաշվի կառնի տվյալների պաշտպանության ոլորտում ընդունված միջազգային լավագույն փորձերը:
Ինչպիսի՞ անձնական տվյալներ են հավաքվում
Դուք կարող եք զննել Կայքը՝ առանց որևէ անձնական տվյալ տրամադրելու: Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում անձնական տվյալներ են պահանջվում Հիմնադրամի հետ հաղորդակցությունը հեշտացնելու համար: Այսպիսով, Հիմնադրամը կարող է հավաքել և մշակել հետևյալ անձնական տվյալները՝ լրիվ անուն, ծննդյան ամսաթիվ, էլեկտրոնային հասցե, աշխատանքի կամ ուսման վայրը, մասնագիտական հետաքրքրություններ, լուսանկարներ: Բոլոր անձնական տվյալները հավաքվում են միայն այն դեպքում, երբ դրանք տրամադրվում են Հիմնադրամին Կայքում առկա ձևերը լրացնելիս կամ նամակագրությամբ:
Վեբ կայքը կարող է պարունակել հղումներ այլ առցանց ռեսուրսներին: Եթե հետևում եք այս հղումներից որևէ մեկին, խնդրում ենք նկատի ունենալ, որ Հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում այդ ռեսուրսների սեփականատերերի կողմից ընդունված գաղտնիության պրակտիկայի համար, նույնիսկ եթե մուտք եք գործում այդ ռեսուրսները Կայքի հղումներից: Խնդրում ենք ստուգել նրանց գաղտնիության քաղաքականությունները, նախքան անձնական տվյալներ ներկայացնելը:
Ինչպե՞ս են օգտագործվում ձեր անձնական տվյալները
Հիմնադրամը կարող է մշակել ձեր անձնական տվյալները՝
(a) հաստատելու ձեր ինքնությունը, նախքան Կայքում նյութեր ներկայացնելու վերաբերյալ համաձայնագրեր կնքելը,
(b) իրականացնելու ձեր համաձայնագրերից բխող պայմանագրային պարտավորությունները, ներառյալ Պայմանները,
(c) կապ հաստատելու ձեզ հետ ձեր ներկայացրած նյութերի վերաբերյալ,
(d) ձեզ որպես նյութերի հեղինակ կամ սկզբնաղբյուր նշելիս,
(e) ձեր մասնակցությունը Հիմնադրամի միջոցառումներին ապահովելու համար,
(f) ձեր հարցումները դիտարկելու համար,
(g) ձեզ վերջին նորություններ ուղարկելու և մեր գործունեության մասին տեղեկացնելու համար, եթե բաժանորդագրվել եք դրանց:
Հիմնադրամը չի օգտագործի Ձեր անձնական տվյալները վերը նշված նպատակներին հակասող կամ օրենքով չթույլատրված նպատակներով: Երբ Հիմնադրամը առաջարկի օգտագործել ձեր անձնական տվյալները այլ նպատակների համար, նա կապահովի, որ դուք պատշաճ կերպով ծանոթանաք այդ փոփոխություններին, որտեղ դա օրենքով պահանջվում է: Դուք նաև հնարավորություն կունենաք հետ պահել կամ հանել Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների օգտագործման համար այլ նպատակներով, քան վերը նշվածներն են: Հիմնադրամը կպահպանի Ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ այն ողջամտորեն պահանջված է այն նպատակների համար, որոնց համար ձեռք է բերվել:
Նշված նպատակների իրականացման հետ կապված՝ Հիմնադրամը կարող է իրականացնել հետևյալ գործողությունները Ձեր անձնական տվյալների հետ՝ հավաքագրել, գրանցել, պահել, համակարգել, դեպերսալիզացնել, հանել և փոխանցել երրորդ անձանց (այդ թվում՝ անձնական տվյալների հասանելիության հնարավորություն ընձեռելով): Եթե Ձեր կողմից այլ բան արտահայտված չէ, ապա ենթադրվում է, որ բովանդակությունը ներկայացնելով Կայք, ներառյալ աջակցության բառերը կամ որևէ այլ նյութ, դուք հաստատում եք, որ համաձայն եք Ձեր ամբողջական անվան և բնակության երկրի հետագա բացահայտմանը՝ կայքում այդ տվյալները հրապարակելով, ինչպես նաև ցանկացած այլ առցանց հարթակներում և տպագիր հրատարակություններում:
Ինչ միջոցներ են կիրառվում ձեր տվյալների անվտանգությունը ապահովելու համար
Մենք ներդրել ենք տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ՝ կանխելու ձեր անձնական տվյալների կորուստը կամ չարտոնված մուտքը: Ձեր անձնական տվյալները պահպանվում են անվտանգ տվյալների շտեմարաններում, որոնք վերահսկվում են Հիմնադրամի կողմից, և այս տվյալների անվտանգությունը պաշտպանվում է համապատասխան նույնականացման մեխանիզմներով, firewall-ներով և գաղտնագրման գործիքներով (պրոտոկոլներով):
Մինչ Հիմնադրամը ամեն ջանք գործադրում է ձեր անձնական տվյալների անվտանգության ապահովման համար, խնդրում ենք հաշվի առնել, որ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում որևէ անսպասելի կամ հետևանքային վնասների կամ կորցրած շահի համար, որոնք արդյունք են ձեր տվյալների մշակման, Կայքի օգտագործման կամ Կայքին մուտք չհասանելի լինելու, որոնք պայմանավորված են տեխնիկական անսարքություններով և/կամ Հիմնադրամի իրականացրած կանխարգելիչ աշխատանքներով:
Արդյոք ձեր տվյալները փոխանցվում են երրորդ կողմերին
Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ կողմերին, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
(a) անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմերին, ինչպիսիք են Հիմնադրամի աշխատակիցները և գործընկերները, բիզնես և/կամ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձինք, ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն, պրոֆեսիոնալ կայքի հյուրընկալման կամ տվյալների կառավարման ծառայություններ տրամադրող անձինք, աուդիտորները՝ իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար,
(b) անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմին՝ որպես ակտիվների վաճառքի կամ կազմակերպության վերակառուցման մաս,
(c) անձնական տվյալները կարող են բացահայտվել կիրառվող օրենքի համաձայն, հանրային շահի գործառույթների կատարման համար կամ Հիմնադրամի կողմից պաշտոնական լիազորությունների իրականացման պահանջով,
(d) անձնական տվյալները կարող են պահանջվել պետական և հասարակական անվտանգության պաշտպանության համար,
(e) անձնական տվյալների բացահայտումը կարող է պահանջվել կամ թույլատրվել կիրառվող օրենքով:
Ինչ էլ որ լինի ձեր անձնական տվյալների բացահայտման պատճառը, Հիմնադրամը կձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու ձեր գաղտնիության իրավունքների պաշտպանությունը այս Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:
Ի՞նչ իրավունքներ ունեք ձեր անձնական տվյալների հետ կապված
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի ստանալ հաստատում այն մասին, թե արդյո՞ք մշակվում են Ձեզ վերաբերող անձնական տվյալները, թե ոչ: Այն դեպքում, երբ նման անձնական տվյալներ են մշակվում, ձեզ կարող են տրամադրվել նաև տեղեկություններ այդպիսի անձնական տվյալների բովանդակության, այն ստացողների մասին, ում հայտնի են դարձել անձնական տվյալները, և այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են Ձեր անձնական տվյալների մշակման պայմաններին:
Դուք նաև իրավունք ունեք առարկել ձեր անձնական տվյալների մշակմանը՝ հիմնավորված պատճառներով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հավաքվում են իրավաբանական պարտավորությունները կատարելու համար կամ անհրաժեշտ են պայմանագրի կատարման համար, որի կողմերից մեկը դուք եք:
Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ կամ ցանկանում եք խնդրել մեզ ուղղել, թարմացնել կամ ջնջել որևէ անձնական տվյալ ձեր մասին, կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ contact@tun.foundation հասցեին նամակ ուղարկելով: Միևնույն ժամանակ, ձեր գաղտնիությունը և անվտանգությունը պաշտպանելու նպատակով, Հիմնադրամը կարող է ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ ձեր ինքնությունը հաստատելու համար՝ նախքան ձեր հարցման հիման վրա որևէ քայլ կատարելը (օրինակ՝ հարցնելով ձեզ մուտքագրված էլ. հասցեն, որը նախկինում տրամադրել եք Կայքում):
Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրաժարվել մեր գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկագրերից կամ այլ տեղեկատվությունից՝ նամակ ուղարկելով contact@tun.foundation հասցեին:
Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները
Հիմնադրամը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ համապատասխանելու օրենքին կամ իր փոխվող ներքին քաղաքականությանը: Դուք պատշաճ կերպով ծանուցվելու եք այս Գաղտնիության քաղաքականության համապատասխան թարմացումների մասին: Թարմացումները կհրապարակվեն այս էջում և նշված կլինի «Վերջին անգամ թարմացվել է» ամսաթիվը վերևում:
Կապ մեզ հետ
Այս Գաղտնիության քաղաքականության կամ ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ contact@tun.foundation հասցեին: