Մեր թիմը
Հարութ Մնացականյան, տնօրեն
Հարութ Մնացականյանը ծնվել է 1992թ. հուլիսի 27-ին, Ավետարանոց գյուղում (Ասկերանի շրջան, Արցախ)։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը , ստացել է մագիստրոսի կոչում։ 2010-2012թթ․ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։
2014թ․ մարտից մինչև 2017թ․ դեկտեմբեր եղել է «Պաշտպան հայրենյաց» երիտասարդական ՀԿ-ի նախագահ։ Հկ-ի գործունեությունը հիմնականում կենտրոնացված է եղել առողջապահության, երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության և ինքնազարգացման ոլորտների վրա։
2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս զբաղեցրել է Քարվաճառի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ իրականացրել է երիտասարդ ընտանիքների և ներգաղթյալների համար ԱՀ կառավարության բնակարանաշինության ծրագիրը՝ ծրագրի շրջանակում հավասարաչափ բաշխելով տեղական, պետական և բարեգործական միջոցներով հավաքված ֆինանսական միջոցները։ Արդյունքում, Քարվաճառում կառուցվել է ավելի քան 20 նոր տուն։
2018թ․ հունիսից մինչև 2020թ․ հուլիս, զբաղեցրել է Արցախի բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Իր ծառայության ընթացքում երկու կարևոր փոփոխություններ են իրականացվել տնվյալ ոլորտում, ինչպիսիք են՝
վերականգնվող էներգիայի մասին օրենքի ընդունումը, որը Արցախում բարենպաստ պայմաններ է ստեղծել արևային, երկրաջերմային և այլ տեսակի վերականգնվող էներգիայի արտադրության զարգացման ու օգտագործման համար, ինչպես նաև աղբի վերամշակման և բիոգազի պիլոտային ծրագրերի իրագործումը։
Մնացականյանը նաև զբաղեցրել է Արցախի նախագահի խորհրդականի և աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։
Միքայել Վեկլենկո, հիմնադիր
Միխայիլ Վեկլենկո ծնվել է 1985թ․ մայիսի 14-ին, Ռուսաստանի (այն ժամանակ՝ ԽՍՀՄ) Դոնի Ռոստով քաղաքում, հայ-ռուսական ընտանիքում։ Մոր կողմից նրա նախնիները Վեդիից (Հայաստան) և Սպահանից (Իրան) արտագաղթած հայեր էին։ Վեկլենկոն ունի ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ քաղաքացիություն։
Վեկլենկոն ավարտել է Դոնի Ռոստովի պետական տեխնիկական համալսարանը «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ, այնուհետև կրթությունը շարունակել է Մանչեսթերի համալսարանում (Մեծ Բրիտանիա)՝ քաղաքաշինության ոլորտում։ Տասը տարի շարունակ աշխատել է քաղաքաշինության ոլորտում՝ զբաղվելով քաղաքային լանդշաֆտների ձևավորմամբ, նորարարական լուծումների մշակմամբ, քաղաքների նախագծմամբ Ռուսաստանում, Չինաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Լեհաստանում և Բուլղարիում։
2020թ․-ից ն բնակվում է Խորվաթիայում և հանդիսանում է նույն թվին հիմնադրված MAVEK Design ընկերության գործադիր տնօրենը։
Ծագումով հայ լինելը միշտ կարևոր է եղել Վեկլենկոյի համար, սակայն միայն 2014թ․ առաջին այցը Հայաստան ստիպեց նրան հասկանալ, թե որքան ամուր կապերով է կապված իր պատմական հայրենիքին։
«Հայաստանը բացահայտելը օգնեց ինձ բացահայտել ինքս ինձ։ Մասնավորապես, իմ առաջին այցը Հայաստան բացեց իմ աչքերը․ ես հասկացա, թե որտեղից եմ գալիս և ինչ մշակույթի եմ պատկանում։ Պարզվում է, մայրս փոխանցել է ինձ այդ մշակույթը՝ նույնիսկ առանց հայերեն խոսելու։ Ես պարզապես զգացի, որ տանն եմ»։
Արցախյան երկրորդ պատերազմը և Արցախի բնակչության բռնի տեղահանումը չէին կարող նրան անտարբեր թողնել։ Վեկլենկոն որոշեց օգնել արցախցիներին ու արդյունքում հիմնադրեց «ՏՈՒՆ» հիմնադրամը։