ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԻՄԱ
Մենք հողատարածքներ ենք ձեռք բերում Հայաստանում և անվճար տրամադրում արցախցի ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց տները և պոտենցիալ զարգացնել գյուղատնտեսությունը։
ՆԵՐԴՐՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՄԵՋ
Մենք նպաստում ենք փախստականների համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծմանը և պոտենցիալ բիզնես գործունեության զարգացմանը, բարելավելով սոցիալ-տնտեսական վիճակը ինչպես փախստականների այնպես էլ ամբողջ Հայաստանի համար։
ԻՆՉԻ՞Ց ԵՆՔ ՄԵՆՔ ՍԿՍԵԼ
Ի սկզբանե դրամահավաքի գաղափարը ծագել է Միքայել Վեկլենկո մասնավոր նախաձեռնությունից, ով մասնագիտությամբ քաղաքագետ է։ 2023 թվականի հոկտեմբերին, համագործակցելով Հայաստանում բնակվող ճարտարապետների, իրավաբանների, տնտեսագետների և ակտիվիստների հետ, նա սկսել է Արցախից փախստականների համար օթևանների վերանորոգման և վերակառուցման ծրագիրը։ Արդյունքում բազմաթիվ կացարաններ և տներ հաջողությամբ վերանորոգվեցին և տրամադրվեցին փախստականներին։ Գիտակցելով պահանջվող աջակցության չափը և ֆինանսական ռեսուրսների պատշաճ կառավարման անհրաժեշտությունը՝ ծրագրի նախաձեռնողները որոշեցին ավելի ընդգրկուն և համակարգային մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի տեղահանված հայերի վերադարձն Արցախ ներկայումս անիրատեսական է։
Գիտակցելով պահանջվող աջակցության չափը և ֆինանսական ռեսուրսների պատշաճ կառավարման անհրաժեշտությունը՝ ծրագրի նախաձեռնողները որոշեցին ավելի ընդգրկուն և համակարգային մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի տեղահանված հայերի վերադարձն Արցախ ներկայումս անիրատեսական է։
Արդյունքում մասնավոր նախաձեռնությունը հանգեցրեց Տուն հիմնադրամի ստեղծմանը
Ընթացիկ ծրագիր.
Դրամահավաք
Ձեր և այլ անհատների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ TUN հիմնադրամը հավաքում է հողատարածք գնելու համար անհրաժեշտ միջոցները: Դրամահավաքը ծրագրի էական մասն է, որպեսզի հիմնադրամը կարողանա օգնություն ցուցաբերել մարդկանց:
Հողատարածքի գնում
Հիմնադրամի հայաստանյան թիմը ընտրում է տներ կառուցելու հարմար հողատարածքներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնք համապատասխանում են պետական աջակցության ծրագրի չափորոշիչներին և գտնվում են բարենպաստ միջավայրում:
Նվիրատվություն արցախցի ընտանիքներին
Մենք հիմա առաջին հերթին հողատարածքներ ենք տրամադրում այն ընտանիքներին, որոնք նախկինում զբաղվում էին և նախատեսում են շարունակել զբաղվել գյուղատնտեսությամբ։ Սրանք ընտանիքներ են, ովքեր հողամաս ստանալով՝ կկարողանան հողի վրա գումար աշխատել և սեփական տուն կառուցել։
"Տուն" հիմնադրամը ներկայումս զբաղվում է Հայաստանում հողերի ձեռքբերմամբ և այն անվճար տրամադրում արցախից տեղահանված ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց նոր տունը պետական կամ այլ բարեգործական ծրագրերի աջակցությամբ: Բացի այդ, հողերը կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, քանի որ տեղահանված ընտանիքների մեծ մասն Արցախի գյուղական համայնքներից է և ակտիվորեն զբաղվել են գյուղատնտեսությամբ։ Այլ կերպ ասած, հիմնադրամը խթանում է պոտենցիալ գործարար ակտիվությունը և փախստականների համար եկամտի կայուն աղբյուրների ստեղծումը` հեշտացնելով նրանց ինտեգրումը տեղական համայնքին և տնտեսությանը:
Ինչպե՞ս կարող եք օգնել
> ԿԱՏԱՐԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Նվիրատվության համար անհրաժեշտ տեղեկատվությունը․ Կազմակերպության անունը՝
«Տուն Սոցիալական, Բարեգործական և զարգացման հիմնադրամ»։
Հասցե՝ Հայաստան, Երևան, Արգիշտի 7/10, բն 64
Գումարի չափ – խնդրում ենք նշել այն գումարը, որը ցանկանում եք նվիրաբերել։
Նկարագրություն կամ նպատակ՝ Նվիրատվություն
Հաշվի համար.
ՀՀ դրամով գումար փոխանցելու համար օգտագործեք հետևալ հաշվի համարը՝ 2050022758371001
ԱՄՆ դոլարով գումար փոխանցելու համար օգտագործեք հետևալ հաշվի համարը՝ 2050022758371020
Եվրոյով գումար փոխանցելու համար օգտագործեք հետևալ հաշվի համարը՝ 2050022758371040
SWIFT: INJSAM22
Բանկի անունը՝ "Ինեկոբանկ" ՓԲԸ, հասցե՝ Հայաստան, Երևան, Թումանյան փողոց 17։
Ձեր բանկը կարող է պահանջել ավելի քիչ տեղեկատվություն, բայց սա պետք է բավարար լինի բանկային փոխանցման համար ցանկացած երկրի ցանկացած բանկից։